«Հրապարակ». Ռուբեն Սադոյանը քվեարկության օրը գտնվում էր Գերմանիայում
04/10/2012 10:22
Նմանատիպ
Ռուբեն Սադոյանը, որը համարվում է Գագիկ Բեգլարյանի պրոտեժեն, Աժ-ում տեղի ունենալիք հայտնի քվեարկության օրը չկար: Նախ’ ոմանք հետաքրքրվում էին’ ո՞ւր է Ռուբեն Սադոյանը, գալո՞ւ է քվեարկության: «Չի գալու, որովհետև իևքը «ճիշտ տղա է»»,- խոսում էին ԲՀԿ-ում: Առավոտյան ՀՀԿ-ից ասացին’ Սադոյանն օպերացիայի է ենթարկվել, հիվանդ է’ լավ չի, չի կարող գալ: Հետո, թե’ ոտքերը լավ չեն, «քայլել չի կարում»: Քվեարկությանը մոտ էլ Գալուստ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է’ ո՞նց թե էստեղ չի Սադոյանը, կգա-կգա: Սադոյանը չէր գալիս: Գալուստ Գրիգորիչը զանգում-զանգում էր, հետո չդիմացավ ու թե’ «էս խի՞ ա անհասանելի»: Ամենաաբսուրդը վերջում էր’ պարզվեց, որ այդ ողջ ընթացքում Ռուբեն Սադոյանը գտնվում էր Գերմանիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում