Բաց նամակ նախագահին. խաղողը ժամանակին չի մթերվում
04/10/2012 10:27
Նմանատիպ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները բաց նամակ են հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն Նախագահ, Աղավնաձոր գյուղն ունենալով 350 հեկտար խաղողի այգի, որից տարեկան ստանում է 1700-2000 տոննա խաղող, օր օրի կորուստ է կրում, քանի որ գործարանները չեն մթերում բերքը: Ժամանակին չմթերելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում գյուղը 2000 տոննայի փոխարեն կունենա 1000 տոննա, եթե վերածենք գումարի ապա մոտավորապես 360 մլն դրամի փոխարեն 180 մլն դրամ, որը սարսափելի վնաս կհասցնի գյուղացուն: Դուք գործարարների հետ հանդիպման ժամանակ հանձնարարեցիք , որ խաղողը պետք է մթերվի ժամանակին և վճարվի կանխիկ:
Խնդում ենք Ձեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել այս հարցի շուրջ:
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում