«168 ժամ». Աշխատանքից ազատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը

«168 ժամ»-ի տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյաը, ով նախկինում ղեկավարում էր «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը», իսկ հետո’ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն: Բանն այն է, որ Ի. Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է և համարվում էր «ՀայՌուսգազարդում» վերջինիս առանցքային կադրերից մեկը: Ընկերության նոր փոխտնօրեն է նշանակվել այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի մտերիմներից մեկը’ Գարեգին Առաքելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում