Նստացույցի համակարգողները կմնան Ազատության հրապարակում. Օսիպյանը զգուշացրեց երթը կարգելվի
06/07/2015 21:51
Նմանատիպ
Բաղրամյան պողոտայում նստացույցի համակարգող անդամները կգիշերեն Ազատության հրապարակում: Այս մասին Ազատության հրապարակում ասաց համակարգողներից Նարեկ Այվազյանը:
«Մեր լուսավորիչ շարժումը բազմաթիվ հաղթանակներ է գրանցել և կշարունի գրանցել»,-հայտարարեց նա՝ տեղեկացնելով, որ հինգշաբթի օրը ժամը 19.00-ին դարձյալ հավաք կանեն:
Իր հերթին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ հինգշաբթի թույլ չեն տա երթ անցկացնել, քանի որ, ըստ օրենքի, նրանք պարտավոր են երթի անցկացման օրից 7 օր առաջ իրազեկել լիազոր մարմնին:
Տեսանյութը՝ 1in.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում