16.1 C
Yerevan

Թշնամու թշնամին մեր ընկերն է

Նմանատիպ

Իրանի փոխարտգործնախարարը կժամանի Երևան

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին երկօրյա աշխատանքային...

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

«Թշնամու թշնամին մեր ընկերն է» կարգախոսը բավականին հին, բայց դեռ գործող է: Կա նաև այդ կարգախոսի այլ տարբերակը՝ «իշխանությունների թշնամին ժողովրդի բարեկամն է»: Այս երկրորդ տարբերակը հանրային կապերի (PR) ոլորտի մասնագետների կողմից շատ է օգտագործվում: Նույն սկզբունքով մի քանի տարի առաջ հասարակության գերազանց մեծամասնության կողմից բացասաբար ընկալվող Լևոն Տեր-Պետրոսյանն 2007-2008 թվականների ընթացքում դարձավ հասարակության բավականին մեծ զանգվածի սիրելին: Նմանատիպ սցենարով է ընթանում նաև Վարդան Օսկանյանի ներկա կարիերան:

Նրա պաշտոնավարման տարիներին արտգործնախարարության քաղաքականությունը կարելի է մեկ բառով բնորոշել՝ լճացում (որն ի դեպ շարունակվում է մինչև այսօր): Արցախի հարցում Օսկանյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս հակապետական հայտարարություններով՝ հայերին անվանելով «օկուպանտ» և նմանատիպ այլ արտահայտությունների ու գործողությունների տեսքով, հայկական դեսպանատների մեծ մասը գործում էին որպես բիզնես կենտրոններ, որոնց աշխատակիցների հիմնական զբաղմունքն անձնական շահերի համար գումար աշխատելն էր, արտաքին քաղաքականությունն ընթանում էր առանց որևէ հստակ նպատակների ու ձեռքբերումներ և այլն:
Բայց այս ամենն անշուշտ կմոռացվի, որովհետև Օսկանյանն արդեն իշխանությունների թշնամին է, այսինքն՝ ժողովրդի բարեկամը: Կապ չունի, որ դեռ մի քանի տարի առաջ նա աշխատում էր այդ նույն իշխանությունների հետ, ընկալվում էր ու իրեն ընկալում էր որպես ընդհանուր թիմի անդամ, գործում էր ընդհանուր թիմի շահերին համապատասխան:

Հիմա արդեն պարզվում է, որ Օսկանյանը բացառիկ կարողությունների տեր քաղաքական գործիչ է, որին գուրգուրել ու փայփայել է պետք: Մի որոշ ժամանակ հետո, երբ շարունակվեն Օսկանյանի «հալածանքներն» ու նրա բացառիկ կարողությունների մասին խոսակցությունները, նրա վարկանիշը վերջնականորեն կբարձրանա, և նա կվերածվի ժողովրդի սիրելիին:

Այնպես որ Օսկանյանին մանդատից զրկելու արթիվ նրա համար ուրախանալ է պետք, ինչպես որ ինքն է հիմա ուրախանում:

Կարեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իրանի փոխարտգործնախարարը կժամանի Երևան

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին երկօրյա աշխատանքային...

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...