Օգնել գտնել մարդ մարդուն և մարդ Աստծուն. «Ֆրեսկո»-ի առաքելությունը կատարված է (ֆոտո, տեսանյութ)

Օգնել գտնել մարդ մարդուն և  մարդ Աստծուն. «Ֆրեսկո»-ի առաքելությունը կատարված է (ֆոտո, տեսանյութ)

«Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնի դարձան «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր  ֆիլմերի փառատոնի ուղերձները  լավագույնս արտահայտած  ֆիլմերը: Իսկ անվանակարգերը 4-ն էին` «Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն», նաև մեկ մրցանակ  հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

«Հավատ»

Faith

«Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան

“Girl on the moon”, Armenia, Aren Malakyan

«Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ

“The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray

«Ոգին շարժման մեջ», Ռուսաստան, Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր

“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher

«Հույս»

Hope

«Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա

“The silent killer”, Spain, Raul Mancilla

«Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի

“After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi

«Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան

“May 1945”, Belarus, Nona Sisakyan

«Սեր»

Love

«Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո

“I have just had a dream”, Spain, Javi Navarro

«Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով

“Big boy”, Russia, Yuri Solodov

«Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով

«Coctebel’s pebbles», Russia, Andrey Osipov

«Խաղաղություն» 

Peace

«Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա

“Senses”, Spain, Jose Vega

«Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի

“Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi

«Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի

“Ants apartment”, Iraq, Tofigh Amani

«Հանդիսատեսի համակրանք»

Audience Sympathy

«Ժողովող», Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի

“Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman

Մրցանակները ձկների տեսքով կավե արձանիկներ  էին՝  պատրաստված Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքով: Ի դեպ, ֆիլմերը մեծամասամբ վավերագրական են եղել,  իսկ  լավագույններին որոշել է հանդիսատեսը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 27-ին   հայի պատմության  ավազե  անիմացիայով և  հայկական ռոքով Կարապի լճում  տրվել էր  «Ֆրեսկո» արդի արվեստի և  հոգևոր  ֆիլմերի 2-րդ  փառատոնի մեկնարկը:

Կարդացեք համապատասխան նյութը՝ Կոմիտաս, բիբլիական Արարատ, հայկական նուռ. հայի պատմության ավազե անիմացիայով բացվեց «Ֆրեսկո» փառատոնը

Արդեն այսօր՝ փառատոնի փակումից երկու օր հետո,  կազմակերպիչները հետադարձ հայացք նետելով փաստում են՝ «Ֆրեսկո-2015»-ը կայացել է, առաքելությունը՝ կատարվել:

Փառատոնի հոգևոր պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը վստահեցնում է, որ իրենք չեն փորձել  և փորձում  «Ոսկե ծիրանին» մրցակից դառնալ, այլ լրացնել սոցիալական, հոգևոր ֆիլմերի բացը, որը կա այսօր: Եվ ի վերջո օգնել գտնել մարդ մարդուն և մարդ Աստծուն: Երկու տարբերություն ևս՝  «Ֆրեսկոն» իր մեջ ներառում է արվեստի այլ ճյուղեր, այստեղ «գրված օրենքները» կարող են լրացվել պահի թելադրանքից  չգրվածներով:

«Հառիճավանքում   ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը, ով Սանկտ Պետերբուրգի «Ветер» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է, երբ ավազե անիմացիայով  պատմել է հայի պատմությունը՝ Կոմիտաս, Արարատ լեռ, հայկական նուռ, վանքեր, ներկա հավատացյալ կանանցից մեկն այդ ամենից ոգեշնչված  սկսել է «Տեր ողորմեան» կատարել,  ինչն  իր հերթին հուզել  է ավազանկարչուհուն: Իրականում նա այդտեղ միայն վարպետության դասեր պիտի անցկացներ, բայց եղավ այն, ինչ եղավ»,- լրագրողների հետ հանդիպմանը պատմեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն:

Երկու զուգահեռներ, երկու հոգիներ, երկու երկխոսություն, երկու աշխարհ…Վանք և քաղաքային եռուզեռ…Մայր Աթոռի օրհնությամբ հոգևոր ֆիլմերի փառատոնը չէր կարող լինել առանց Հայ Առաքելական Եկեղեցու հայրերից մեկի` Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի. ներկայացվել է 24 տներից բաղկացած աղոթքի ֆիլմային տարբերակը,  ինչպես  նաև այն բաժանվել  մոմի լույսի պես դեղնոտ և դրանից դեղնացած թղթե թերթիկներով:

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս

Մարիամ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում