Պրոբացիոն ծառայության աշխատակիցները կշարունակե՞ն համազգեստ կրել (Տեսանյութ)
Նմանատիպ
Հունիսի 17-ից ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում ներդրվել է Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը: Ի՞նչ է փոխվել դրանից հետո ստորաբաժանման աշատակիցների աշխատանքային առօրյայում և ի՞նչ նոր խնդիրներ են ի հայտ եկել անցնող 3 շաբաթվա ընթացքում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացրեց Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը:
– Այդ բաժանմունքները շարունակում են կատարել իրենց հիմնական գործառույթները, որոնք որ կատարել են: Դա ազատությունից չզրկելու հետ կապված պատիժների կատարումն ու վերահսկողության մեջ գտնվող անձանց հսկողությունն է:Սակայն, հսկողության մեջ գտնվող անձանց նկատմամբ մենք ուղղակի կատարել ենք զուտ հսկողություն՝ կանչելով նրանց ստորաբաժանում: Այսօր արդեն իսկ մեր կողմից սկսվել է համագործակցությունը զբաղվածության կենտրոնների հետ, որպեսզի հասկանանք, թե դատապարտյալները ինչպիսի կարիքներ ունեն և փորձենք նրանց օգնել: Եվ ամենակարևորը՝ այսօր արդեն կիրառության մեջ ենք ուզում դնել և նախնական տարբերակով փորձարկել կարիքների և ռիսկերի գնահատման գործիքը, որով մենք կարող ենք պատկերացնել, թե իրականում դատապարտված անձը ինչ ռիսկայնության աստիճան և ինչ կարիքներ ունի: Դա այն ամենասկզբնական գործիքն է, որով հնարավոր կլինի հետագա աշատանքները կատարել տվյալ դատապարտյալի հետ արդեն անձնական, անհատական գրաֆիկով:
– Դատապարտյալներն ինչպե՞ս են վերաբերվում այս աշխատանքի փոփոխությունը, արդյո՞ք հեշտությամբ են գնում շփման, հատկապես հաշվի առնելով Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշատակիցների և պրոբացիոն ծառայության բնույթների տարբերությունը: Չկա արդյո՞ք հոգեբանական խոչընդոտ:
– Դատապարտված անձն այսօր էլ մնալու է դատապարտված անձ, իսկ ինչ վերաբերում է աշխատողին, աշխատողը կատարելու է իրեն օրենքով վերապահված նույն լիազորությունները:
– Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշատակիցներն այսօր զինվորական համազգստ են կրում, ուսադիրներ, համարվում են հատուկ ծառայության աշատակիցներ: Մինչդեռ պրոբացիան ենթադրում է քաղաքացիական ծառայություն: Արդյոք Ձեր աշխատակիցները պատրաստ են փոխել իրենց աշխատանքը և հրաժարվել այդ կարգավիճակից:
– Չեմ կարծում, որ բոլորը կհրաժարվեն ուսադիր կրելուց, որովհետև ուսադիր կրելը նախ և առաջ պատիվ է: Եվ կան մարդիկ, որոնք որ, իմ կարծիքով, կանգնած չեն այն հարցի առջև, որ պետք է հրաժարվեն, թե չհրաժարվեն:
Իսկ եթե վերցնենք աշխարհում պրոբացիոն ծառայության բոլոր մոդելները, ապա կան շատ երկրներ, որոնք ուսադիր կրելուց չեն հրաժարվել: Այլ բան է, որ զինվորական համազգեստը փոխել են այլ համազգեստի: Իսկ այն երկրները, որոնք հանել են համազգեստը, ուզում են համազգեստի կրման կարգ մտցնեն, որպեսզի աշատողը մի փոքր տարբերվի հասարակության մեջ, և հասկացվի, որ պրոբացիոն ծառայող է: Այստեղ խնդիրը ուսադիրը, չէ, այստեղ խնդիրը տարբերվելն է:
– Իսկ որքանո՞վ են Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները պատրաստ փոելու իրենց աշխատանքի բնույթը: Կամ գո՞ւցե շատերն են պատրաստ, բայց այսօր տեղերը դեռ սահմանափակ են:
– Ընդհանրապես ՔԿ ծառայությունում մեր աշխատակիցները միշտ տարբերվել են ՔԿՀ-ում աշխատողներից: Նրանք միշտ աշատել են մի այլ տեսակի դատապարտյալների հետ, որոնք գտնվել են ազատության մեջ: Սակայն, այսօր այդ տարբերությունը է՛լ ավելի պետք է լինի, քանի որ պրոբացիոն ծառայությունն իրենից ենթադրում է նաև սոցիալական աշատողի և հոգեբանի ինստիտուտ: Այդ աշատողները կունենան ավելի հմտություններ թե՛ սոցիալական աշխատանքի, թե՛ հոգեբանության ոլորտում: Սակայն, իմ կարծիքով, ամենակարևոր ուսումը, ամենակարևոր վերապատրաստումը դա այն փարձն է, որը 10 տարի կուտակել են այս աշխատանքի մեջ: Մի փոքր վերապատրաստվելով նրանք շատ շուտ կընկնեն հունի մեջ: Բայց այնպես է ստացվել, որ հմուտ միջազգային փորձագետներն էլ են մեր աշխատակիցներին տալիս որոշակի հարցեր ու ստանում պատասաններ, որովհետև մեր բոլոր աշխատակիցները այսօր իրավաբաններ են, ովքեր ավելի լավ են օգտվում օրենսդրական, իրավական բոլոր ակտերից:
– Իսկ պրոբացիայի ծառայության իրավական կարգավորման բացակայությունն այսօր ձեր աշխատանքին չի՞ խանգարում:
– Խանգարում է, իհարկե, խանգարում է: Շատ գործառույթներ կան, որ իրավական դաշտի բացակայությամբ այսօր ուղղակի հնարավոր չէ իրականացնել: Դա նույն էլեկտրոնային մոնիթորինգով վերահսկողությունն է, որն այսօր հնարավոր չէ իրականացնել՝ մինչև չլինի համապատասան իրավական ակտ:
Այսօր պրոբացիայի ծառայության գործառույթներից մեկը մինչդատական և դատական փուլում զեկույցների տրամադրումն է դատարանին: Իհարկե դրանք խորհրդատվական բնույթի փասռաթղթեր են դատարանի համար, բայց կարևոր: Այսօր դա էլ հնարավոր չէ կատարել, քանի որ չկա համապատասխան իրավական ակտ: Այսինքն՝ մենք այսօր կարող ենք հիմնվել և կատարել այս պիլոտի ընթացքում այն գործառույթները, որոնք կատարում ենք պատժի կատարմա փուլում և վերահսկողության ընթացքում: Չորրորդ փուլը, եթե պրոբացիոն ծառայությունը կիսենք 4 փուլի, դա հետպերիտենցիալ փուլն է, որտեղ նույնպես պրոբացիոն ծառայությունը փորձելու է իր գործառույթն իրականացնել նաև պիլոտի շրջանում, սակայն, դա նույնպես ունի իրավական կարգավորման խնդիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում