Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
04/10/2012 13:08
Նմանատիպ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գագիկ Ստեփանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Մարզպետունի Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում