ԱԳՆ-ի շենքը վաճառվել է
04/10/2012 13:24
Նմանատիպ
Կառավարության հոկտմբերի 4-ի նիստի ժամանակ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14241,9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51.271.006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Որոշումն ընդունվել է Կառավարության կողմից:
ԱԳՆ-ն կտեղափոխվի մեկ այլ շենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում