ՀԾԿՀ-ը հաստատեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը, Բիբինը կորուստների հաշվարկի մասով առաջարկներ արեց. (տեսանյութ)

ՀԾԿՀ-ը հաստատեց  ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը, Բիբինը կորուստների հաշվարկի մասով առաջարկներ արեց. (տեսանյութ)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը  հրավիրած նիստում հավանություն տվեց ՀԷՑ-ի 8 մլրդ. 587, 8 մլն արժողությամբ  ներդրումային ծրագրին, որն իրականացվելու է հիմնականում 5 ուղղությամբ՝ հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության  ցուցանիշների   պահպանում, անվտանգության  ապահովում, մաշված սարքավորումների փոխարինում, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի  լարման շեղման  դեպքերի  կրճատում,  նոր սպառողների միացում և առևտրային համակարգի բարելավում: Ընդ որում, ներդրումների 42 տոկոսն  ուղղվելու է սպասարկման որակի բարելավմանը,  ավելի քան 50-ը՝  նոր սպառողների ավելացմանը:

ՀԷՑ-ի ծրագրային և ներդրումային դեպարտամենտի ներայացուցիչ Արմեն  Գևորգյանը հայտնեց, որ  եթե մինչև տարեվերջ ներդրումներն ամբողջությամբ կատարվեն, դա սակագնի վրա կունենա 0.3 դրամի հավելյալ ազդեցություն, բայց  ընկերությունը կփորձի կոմպենսացնել այդ գումարը:

Ի դեպ, նիստին ներկա էր նաև Եվգենի Բիբինը, վերջինը ծրագրի քննարկումից հետո նշեց, որ թեև տարեվերջին  մնացել է 6 ամիս, սակայն ընկերությունը կփորձի իրականացնել ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: Բիբինը նաև հանձնաժողովին առաջարկներ  արեց կորուստների հաշվարկի հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում