«Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողովը կմեկնարկի վաղը ԵՊՀ-ում
Նմանատիպ
Ս.թ. հոկտեմբերի 5-7-ը Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնում տեղի կունենա «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողով: Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.net-ը:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքի Չարենցի անվան դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Հայաստանցի գիտնականներից բացի, գիտաժողովին մասնակցելու են մասնագետներ և հասարակական գործիչներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Տաջիկստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Գերմանիայից:
Միջոցառման նիստերի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների, ռուտուլների և այլոց ինքնության, պատմության, արվեստին, կրոնին, ազգագրությանը, հնագիտությանը և արդի քաղաքական խնդիրներին վերաբերող բազմաթիվ հիմնախնդիրներ:
Դրանք հատկապես կարևորվում են Ադրբեջանում այդ ժողովուրդների հանդեպ իրականացվող բռնաճնշումների և ձուլման քաղաքականության համատեքստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում