Հայաստանում ներդրվում է մասնագիտական կողմնորոշման համակարգ. կառավարության որոշումը
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգին։ Ազատ շուկայական հարաբերություններին անցնելու արդյունքում սկզբունքորեն փոխվել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները։ Հարցը քննարկվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ:
Հայեցակարգով և դրա իրականացման ժամանակացույցով նախատեսվում է մեր երկրում ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգ’ իրավական, ինստիտուցիոնալ, գործառնական և տեղեկատվական ապահովման անհրաժեշտ և ամբողջական հիմքերով։ Համակարգի ներդրման հիմնական նպատակն ու դրանից բխող խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ամբողջ կյանքի ընթացքում, տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը’ նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում