«Հրապարակ». Գեղարքունիքի փոխմարզպետը ազատվել է պաշտոնից
05/10/2012 08:24
Նմանատիպ
«Հրապարակը» հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին գրել էր, որ Գեղարքունիքի փոխմարզպետ, ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Երեկ տեղեկացել է թերթը, որ վարչապետի որոշմամբ Գագիկ Ստեփանյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Թերթի հիշեցմամբ’ օրեր առաջ սույն փոխմարզպետի որդին ծեծվել էր տեղի ոստիկանապետի’ Նադարյանի կողմից, սակայն կողմերը հաշտվել էին, և ծեծի փաստը կոծկվել էր, չնայած տղայի ծնոտը վնասվել էր, և նա հայտնվել էր հիվանդանոցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում