«Ժողովուրդ». Մի քանի բուժհաստատություններ խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել
05/10/2012 08:26
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն’ պետական գնումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի քանի բուժհաստատություններ մի շարք խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել: Օրինախախտների թվում է նաև Նորագավիթի պոլիկլինիկան, որը մրցույթ չի հայտարարել դեղերի ձեռքբերման համար, այսինքն’ դա իրականացվել է օրենքի խախտումներով: Բուժհաստատությունները մի շարք դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ գործարքներ են կնքել, ինչի արդյունքում պետական միջոցների անարդյունավետ օգտագործում է եղել: Ըստ ամենայնի, հենց այսօր կհրապարակվեն մյուս բուժհաստատությունների անունները, որոնք ևս խախտումներ ու չարաշահումներ են թույլ տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում