«Իրատես de facto». Ուրբաթ օրը կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը

Ըստ Ծառուկյանին մոտ կանգնած թերթի հավաստի աղբյուրների’ ուրբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասել է’ մի շաբաթ ժամանակ տուր, նախագահ ջան, տեսնեմ ոնց եմ քեզ աջակցելու հայտարարությունն անում: Հասկանալի է, Ծառուկյանը փորձում է ժամանակ շահել, որպեսզի իր «պապաները» Վրաստանի ընտրություններից հետո իրեն ասեն’ քո՞ւնն է տանում, թե՞ սոված է:
Բոլոր դեպքերում, կարծիքները կիսվում են: Ծառուկյանին լավ ճանաչողներն ասում են’ կպաշտպանի, Ծառուկյանի «պապային» լավ ճանաչողները ասում են’ չի պաշտպանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում