«Չորրորդ ինքնիշխանություն». Քոչարյանը խոստովանել է, որ իր անելիքի ամենամեծ «արջի» բաժինը պահել է «դեսերտի» համար
05/10/2012 08:44
Նմանատիպ
Քաղաքական որոշ շրջանակներում լուրեր են սկսվել պտտվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյան-ՀՀ իշխանության ներկայացուցիչներ սկսված «փոխհրաձգությունից» հետո նախօրեին Սեդրակիչի հետ փորձել է կապի դուրս գալ հայաստանյան խոշոր դեմքերից մեկը, որի փորձերը սակայն մատնվել են ձախողման: Ասում են, Քոչարյանը կտրականապես հրաժարվել է լսելու որևէ մեկի մեկնաբանություններն ու դիտարկումները’ քաղաքական վայրիվերումների հետ կապված նկատելով, որ ոտքը գետնին խփելու դեպքում շատերը խելոք խոնարհվելու են իր առաջ ու կրկին մտնելու են իր «բռի մեջ», քանի որ այլընտրանք չեն ունենալու: Ավելին, նա իր վստահելիներից մեկի մոտ նաև անկեղծացել է այն առթիվ, որ ինքը իր անելիքի ամենամեծ «արջի» բաժինը պահել է «դեսերտի» համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում