Արմեն Աշոտյանն ուսուցիչներին. մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի’ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը’ նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ’ մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում