Պատժել բռնի ուժ կիրառած ոստիկաններին. «Ոչ թալանին» խմբի երթը դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն. Ուղիղ
14/07/2015 18:22
Նմանատիպ
«Ոչ թալանին» նախաձեռնությունը երթով շարժվում է դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր շարժումն իր Facebook-յան էջում, հավաք-երթն իրազեկված է։ Իսկ երթուղին կընդգրկի Կենտրոն համայնքի հետևյալ հատվածները՝
Մոսկվա կինոթատրոն-Թումանյան – Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազություն
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Բաղրամյան պողոտայի դեպքերի հետ կապված որոշ ոստիկաններ կարգապահական տույժեր են ստացել. եղել է նաև պաշտոնի իջեցման դեպք:
Հեռարձակումը՝ «Ազատության»
Հետևեք մեզ նաև Telegram-ում