Թեւան Պողոսյանը կփոխարինի Րաֆֆի Հովհաննիսյանին
05/10/2012 17:39
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս պատգամավոր չէ։ Նա հրաժարվել էր մանդատից, եւ նշված ժամկետից հետո ՀՀ Ազգային Ժողովի Նախագահ Հովիկ Աբրահամյանը համապատասխան դիմում էր ուղարկել Կենտրոնական ընտրանական հանձնաժողով:
Այսօր, հոկտեմբերի 5-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց Ր. Հովհաննիսյանի մանդատը հանձնել «Ժառանգության» համամասնական ընտրակարգով հաջորդ թեկնածուին՝ Թեւան Պողոսյանին: Հիշեցնենք, որ վերջինս «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից է:
«Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցել էին միասնական ցուցակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում