«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանին ներկայացվելիք մեղադրանքն արդեն պատրաստ է
Նմանատիպ
Ըստ ԱԱԾ թերթի աղբյուրների, այս շաբաթվա սկզբին անձեռնմխելիությունից զրկված ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ներկայացվելիք մեղադրանքն արդեն պատրաստ է, վաղը կամ ամենաուշը երկուշաբթի կուղարկվի Օսկանյանին:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել: Իսկ հարցին, թե ինչու Օսկանյանի մեղադրանքը չի ներկայացվում’ այն դեպքում, երբ գլխավոր դատախազը ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար դիմել էր ԱԺ-ին, և հնարավո՞ր է, որ այդ մեղադրանքն այդուամենայնիվ, չառաջադրվի, Տռուզյանը պատասխանել է. «Ազգային ժողովի նիստի սղագրությունը և Օսկանյանի տրամադրած փաստաթուղթը կցվել են գործին, կատարվում է համալիր քննություն, և նախաքննական մարմնի գործողությունների մասին ձեզ պատշաճ կարգով կիրազեկենք»: