«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը հանձնարարել է ազատ արձակել Վահրամ Մարգարյանին

Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը’ Վահրամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, մեկ տարի է, ինչ նստած է բանտում: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ «գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում’ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, նաև, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և նրա տրամադրած հրազենի և ռազմամթերքի զործադրմամբ, 2011 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից»: Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքր, իսկ Բորիս Հակոբյան անուն-ագզանունով քաղաքացին պնդում է, որ սպանությունը կատարել է մենակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել: Թերթը հիշեցնում է, որ Ֆրանգուլյանն այն նույն Ֆրանգուլյանն է, որի կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորվել էր «Հայկական ժամանակի» խմբագիր Հայկ Գևորգյանը, իբր Ֆրանզուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով:
«ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել այս հարցը և ազատ արձակել Վահրամ Մարգարյանին: Այս որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին: «ՉԻ»-ն նշում է նաև, որ Վահրամ Մարգարյանին ազատություն շնորհելու գործում լոբբինգ են իրականացրել որոշ կարկառուն ՀՀԿ-ականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում