«Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը բացառված չէ
Նմանատիպ
Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը 2013 թվականին նախագահի թեկնածու առաջադրվի’ «ՀԺ»-ի թղթակցի այս հարցին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանել է. «Ես այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»:
Այսինքն, չե՞ք բացառում, որ նա, այնուամենայնիվ, առաջադրվի’ փորձել է կոնկրետացնել թղթակիցը: «Ես ոչ բացառում եմ, ոչ’ չեմ բացառում, ես ընդամենը ասում եմ, որ այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը քաղաքական և հասարակական շրջանակներում ամենաքննարկվողներից է. ոմանք բացառում են նրա առաջադրումը, ոմանք’ հակառակը: Երեկ ավելի ուշ կայքերից մեկում տեղեկատվություն հայտնվեց, որ Քոչարյանն արտասահմանից արդեն քաղաքական PR մասնագետներ է հրավիրել և լրջորեն պատրաստվում է վերադարձի: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը թերթի թղթակցի հարցին’ վկայում է այն մասին, որ հարցը դեռևս փակված չէ: