«Ժողովուրդ». Պալաչը որոշել է ընդլայնել իր բարեգործության սահմանները
Նմանատիպ
Որպեսզի Արթուր Հարությունյանը’ Պալաչը, ամենուր չհայտարարի, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն «ընկել է իր հետևից», վերջինս որոշել է առավել ընդլայնել իր բարեգործության սահմանները: Նա բարեգործական երթուղի է բացել Աշտարակ-Երևան երթուղով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ այդ «գծի» տերը Աժ պատգամավոր ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանն է’ Նովոն, որը դեռ չի շտապում առճակատման գնալ: Երբ թերթը պարզաբանումներ է խնդրել նրանից, ինչպես միշտ, «փայլել է» իր բարեկրթությամբ: «Չգիտեմ ով ա, ինչ ա: Հաջող»,-ասել է ու անջատել հեռախոսը: Իսկ պատգամավորի վարորդները, որ զանգահարել էին խմբագրություն, դժգոհեցին, թե իրենց աշխատանքը դարձել է անիմաստ, քանի որ գրեթե բոլոր աշտարակցիներն անվճար երթուղուց են օգտվում: Թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը, դեռ վաղ է ասել. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը Ստրասբուրգում է և թերթի հարցերին չի կարողացել պատասխանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում