«168 ժամ». ՕԵԿ-ը քվեարկում է իր դիրքորոշումներին համապատասխան. Մհեր Շահգելդյան
Նմանատիպ
«168 ժամ» ժամ թերթը գրում է, որ, պատասխանելով թերթի թղթակցի հարցին’ ինչո՞ւ ՕԵԿ խմբակցությունը կողմ քվեարկեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակաոուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրին, ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասել է. «Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անվտանգության համակարգի մեջ լինելը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կազմակերպության կարեւոր բաղկացուցիչներից մեկն է: Իհարկե, առաջին բաղկացուցիչը մեր բանակն է եւ պաշտպանական համակարգը: Եվ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը եւ այս համագործակցության առավել մեծ չափով հստակեցումը, իհարկե, բխում է նաեւ մեր մոտեցումներից: Խնդիրը, որ առաջադրվում էր այս համաձայնագրին Հայաստանին միանալուն, այն է, որ առաջին կետով ասվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն, սակայն երկրորդ կետն, ըստ էության, հավասարակշռում է առաջին կետը եւ ցույց է տալիս, որ ցանկացած տարաձայնությունների դեպքում դրանք լուծվում են քննարկումների արդյունքում: Այսինքն’ այստեղ խնդիր չի առաջանում մեր ինքնուրույնության հետ կապված, ինչպես նշվեց որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից»:
Դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ ՕԵԿ-ը չի ուզում ետ մնալ ՀՀԿ-ից’ հաշվի առնելով վերջին երկու կարեւորագույն քվեարկությունների շուրջ իրենց համակարծությունը, ՕԵԿ պատգամավորը պատասխանել է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես քվեարկում է իր դիրքորոշումներին համապատասխան, եւ մեր ելույթի ժամանակ ասացինք, որ մենք կոալիցիոն քաղաքական ուժ ենք այս ստատուսում, միաժամանակ’ մեր պատգամավորներն ազատ էին իրենց խղճի մտոք իրենց դիրքորոշումներն արտահայտելու»»,- մեջբերում է «168 ժամը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում