Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Է. Միրզոյանի մահվան կապակցությամբ
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին:
Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ և լավատեսությամբ, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու լավագույն դրսևորումներից է: Նրանում արտացոլված են Հայաստանի գեղեցկությունը և հայ մարդու ազնվագույն որակները:
Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաև որպես անվանի հասարակական գործիչ և բազմավաստակ մանկավարժ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Էդվարդ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում