Վարդան Օսկանյանն այսօր կներկայանա ԱԱԾ
Նմանատիպ
Այսօր, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, համաձայն հոկտեմբերի 6-ին ստացած «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին» ծանուցագրի, կներկայանա Ազգային Անվտանգության Ծառայություն (ԱԱԾ): Այս մասին տեղեկացնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:
Ավելի վաղ, Վ. Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանություն էր թողել իրեն ԱԱԾ հրավիրելու մասին: Նա մասնավորապես գրել էր.
«Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:
Այս ոտնձգություննները ոչ թե իմ’ այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:
Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում