Ուրուգվայի նախկին նախագահը հարգել է Հնչակյան 20 նահատակների հիշատակը
21/07/2015 14:17
Նմանատիպ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ուրուգվայի շրջանի Վարիչ Մարմինը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում նշեց 1915 թ-ի հունիսի 15-ին Ստամբուլի սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցը: Հնչակյան կուսակցության հրավերով միջոցառմանը մասնակցում էր նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով աշխարհում հայտնի էր իր պաշտոնավարման ժամանակ ունեցած համեստ կենցաղվարությամբ: Մուխիկան իր ապրում էր ֆերմայում, իսկ իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում բարեգործությանը:
Ի դեպ, Խորհրդային Միության տարիներին՝ Նիկիտա Խրուշչովի կառավարման ժամանակահատվածում, Խոսե Մուխիկոն եղել և տևական ժամանակ բնակվել է Հայաստանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում