Երեւանում դեմ են միասեռականների մասին սերբական ֆիլմի ցուցադրմանը. կանցկացվի բողոքի ակցիա

«Եվրամիությունը շարունակում է գրոհել մեր երկիրը իր անբարո քարոզով: Հիմա էլ միասեռականության քարոզի պատասխանատվությունը ստանձնել է Գերմանիայի դեսպանատունը: Երևանում Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են Միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող ”Parada” ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ:

Օտար պետության կողմից մեր կյանքին այս լկտի միջամտության նպատակը անբարոյության քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդելն է: Նման փորձերը պետք է միանգամից կանխվեն:

Այս ամենը հաշվի առնելով,հոկտեմբերի 8-ին,ժամը 17.00 նախատեսվում է անկացնել բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան դիմաց (Չարենցի փ. 29)»: Այս հաղորդագրություն նախօրեին տարածել է Հայազն Միությունը: Միասեռականների մասին սերբական ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես Facebook սոցիալական ցանցում: Ստեղծվել է իրադարձություն, որը հրավիրում է մասնակցել ֆիլմի ցուցադրման դեմ բողոքի ակցիային: Այդ էջում կարելի է հետեւել թեմայի հետ կապված հիմնական քննարկումներին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում