Հովսեփ Խորշուդյան. «Էլի ինչ որ մեկին պետք եկավ շտապ շեղել հասարակության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից ու գնաաաց»
Նմանատիպ
«Ժառանգության» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյան անդրադառնալով մեծ աղմուկ հանած “Parada” ֆիլին, որը պատմում է սերբ միասեռականների մասին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էս ինչ մի լաչառություն են էլի դրել ազգափրկիչները “Parada” ֆիլմի ցուցադրության շուրջ. քիչ ա մնում հայտարարեն, որ Տիկնիկային թատրոնում Գերմանիայի դեսպանատունը պատրաստվում ա Եվրամիության պատվիրակության հետ միասին հայ մանուկների եւ տիկնիկների զանգվածային հրապարակային բռնաբարություն կազմակերպել (մեղա~, մեղա~): Էլի ինչ որ մեկին պետք եկավ շտապ շեղել հասարակության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից ու գնաաաց: Նենց էլ մի գովազդել գովազդեցին էտ ֆիլմը, որ ստիպված դրեցի ծայրից-ծայր նայեցի ու կարամ հաստատ ասեմ բոլոր ազգափրկիչներին ու բարոյապնդիչներին’ հանգիստ կարաք դուք էլ գնաք ու նաեք էտ ֆիլմը’ հաստատ ձեր սեռական կողմնորոշումը չեք փոխի (եթե իհարկե հոգու խորքում թաքուն չեք երազում դա անել»:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա է կազմակերպվում Երեւանում Գերմանիայի դեսպանատան դիմաց, որով անհամաձայնություն կարտահայտվի Երեւանի տիկնիկային թատրոնի շենքում ֆիլմի ցուցադրության հանդեպ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում