Վ. Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրավիրվել էր ներկայանալ ԱԱԾ: Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կներկայանա ԱԱԾ միայն այն պատճառով, որ օրենքն է այդպես պահանջում, սակայն կօգտվի իր սահմանադրական իրավունքից եւ որեւէ ցուցմունք չի տա:
Իր որոշումը նա հաստատաեց նաեւ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո, երբ հանդիպեց լրագրողներին:
«Պարոն Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179 և 190 հոդվածներով», հայտնել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա հավելել է, որ խափանման որեւէ միջոց չի ընտրվել, որևէ կերպ չի սահմանափակվել ո՛չ նա գործունեությունը, ո՛չ էլ տեղաշարժվելու իրավունքը:
Ինչպես տեղեկացրել է փաստաբանը, Վարդան Օսկանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում