«Հայկական ժամանակ». Հայաստանի համայնքներում հողի հարկի գծով 35 տոկոս թերակատարում էարձանագրվել
Նմանատիպ
Այս տարվա առաջին ամիսների ընթացքում Հայաստանի համայնքներում հողի հարկի գծով արձանագրվել է ավելի քան 35 տոկոս թերակատարում: Նախատեսված 3.4 միլիարդ դրամի փոխարեն հավաքագրվել է ընդամենը 22 միլիարդ դրամ:
Սա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում թերակատարումը 16 տոկոս է կազմել: Սա պայմանավորվա՞ծ է սպասվող նախագահական կամ կայացած ՏԻՄ ընտրություններով: Այսինքն, նախընտրական շրջանում գյուղապետերը գյուղացիներին չեն ճնշում, նրանց բարեհաճ վերաբերմունքը շահելու, հօգուտ իշխանությունների ձայն ստանալու նկատառումներով: «2008թ. և 2012թ. համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ հանրապետության համայնքներում հողի հարկի հավաքագրման տեմպերն իսկապես պայմանավորված են ընտրական գործընթացներով: Հաշվի առնելով, որ հիմնական ընտրական գործընթացներն արդեն ավարտված են, ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին հողի հարկի հավաքագրման ցուցանիշները կբարելավվեն»,- «ՀԺ»-ի թղթակցի հարցին այսպես է պատասխանել ՀՀ տարածքային ինքնակառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը: Ի դեպ, ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել’ առջևում նախագահականն է: