«Հրապարակ». ԲՀԿ ֆրակցիայի դուռը «Մհերի դռան» պես միշտ փակ է
09/10/2012 10:17
Նմանատիպ
Տևական ժամանակ է, ինչ Աժ ԲՀԿ ֆրակցիայի դուռը «մյորտվի» փակ է, ինչն ամենևին էլ ԲՀԿ-ի’ այս քառօրյային հայտարարած բոյկոտով չէ պայմանավորված, մինչ այդ բոյկոտն էլ ԲՀԿ դուռը «Մհերի դռան» պես միշտ փակ էր: Չկան նույնիսկ երկարոտն քարտուղարուհիներն ու փորձագետները: ԲՀԿ ֆրակցիայի ղեկավարը’ Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն մյուս ֆրակցիաների ղեկավարների, որոնք գոնե մինչեւ կեսօր նստած են իրենց սենյակներում, ոչ միայն Աժ նիստերին չի մասնակցում, այլև իր սենյակում երբեք չի լինում: Ավելին, այս նստաշրջանում և այս գումարման Աժ աշխատանքների ընթացքում նա ոչ մի անգամ Աժ չի այցելել, իր սենյակ չի մտել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում