«Հրապարակ». Վարդան Ղուկասյանը Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում գտնվող երկու անտիկվար ջահերից մեկը տեղափոխել է իր եկեղեցի
09/10/2012 10:32
Նմանատիպ
Չնայած Ղուկասյանների դինաստիայի անկմանը, Գյումրիում այս ընտանիքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ըստ գյումրեցիների, Վարդան Ղուկասյանի որդին’ հանրահայտ Սպարտակը, լսելով իրենց իշխանության տապալման մասին, գիշերով, ընկերների հետ, քւսղաքապետարանի պատին փորագրել է, թե այդ շենքը կառուցել են Ղուկասյանները, մինչդեռ պարզ է, որ այն կառուցվել է պետական միջոցների հաշվին: Դե, շատերին է հայտնի’ այս ընտանիքում մասնավոր ու պետական սեփականությունը տարանջատված չէ: Ասում են’ Վարդան Ղուկասյանն էլ որոշել է իր կառուցած եկեղեցում արժեքավոր ջահ կախել: Եվ այս «ազնիվ» մղումից ելնելով’ ինքնագլուխ, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում գտնվող երկու անտիկվար ջահերից մեկը տեղափոխել է իր եկեղեցի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում