«Ժողովուրդ». «Գոմեշի մսի» հայտնի պատմության քննությունը մտել է փակուղի
Նմանատիպ
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժնի վարույթում գտնվող «գոմեշի մսի» հայտնի պատմության քննությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մտել է փակուղի: Քննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն այնպիսի հետքի վրա են դուրս եկել, որ շարունակության դեպքում սպասվող ձերբակալությունները երկրում հեղափոխության կհանգեցնեն: Սա է պատճառը, որ լայն թափով սկսված քննությունն այս օրերին «տեղում դոփում է»: Եվ այս ֆոնին հետաքրքիր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահվածքը, բավական չէ, որ նա իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ չի եղել (դա ասաց Սերժ Սարգսյանը), այսօր էլ որևէ քայլ չի կատարում իրականությունը բացահայտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, որը փորձեց իրենից հեռացնել «գոմեշի մսի» ուրվականը, նա եևս շահագրգռված չէ, որ ՊՆ քննչականը իրական բացահայտումներ անի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում