«Իրատես de facto». ԲՀԿ-ին վերջնականապես կողմնորոշվելու ժամանակ է տրվել
09/10/2012 10:38
Նմանատիպ
Այս օրերին ՀՀԿ-ին «ասվել-զգուշացվել» է՝ ԲՀԿ-ի հետ առճակատումների չգնալ ու չայրել կամուրջները, մինչ կերեւա՝ «ուրբա՞թն է շաբաթից շուտ գալիս, թե՞ հակառակը։
«Իսկ ԲՀԿ-ին վերջնականապես կողմնորոշվելու ժամանակ է տրվել։ Չնայած, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մշտապես ժամանակ է ձգում, խուսափում է նախագահական ընտրություններին ընդառաջ իր դիրքորոշումը հայտնելուց։ Այնինչ «հաջորդ դասի» զանգը հնչել է, եւ բոլորը պիտի իրենց տեղերում լինեն։ Ուշ թե շուտ, մինչեւ այս ամսվա վերջը, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կուսակցությունը որոշում կընդունի»,- գրում է «Իրատես de facto»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում