«Ժամանակ». «Հանրապետությունը» հնարավոր է սեփական թեկնածուով մասնակցի ընտրություններին
Նմանատիպ
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունեն նախագահական ընտրությունների հետ կապված եւ արդյոք կսատարեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, ասել էր. «Եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս գա արենա՝ առանց ականջների, այն ժամանակ մտածելու խնդիր կա»՝ հավելելով, որ միայն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքում չի բացառվում, որ ինքը կսատարի Սերժ Սարգսյանին»։
«Հանրապետության» առաջնորդը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրենց կուսակցությունը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու որոշում չի կայացրել։ Նա չբացառեց, որ կուսակցությունը սեփական թեկնածուով մասնակցի ընտրություններին»,- գրում է «Ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում