«Ժողովուրդ». Խաչիկյանն իր մեղքը չի ընդունում
10/10/2012 10:05
Նմանատիպ
Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած եւ այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները «կործանարար» ցուցմունքներ են գրել: Ու թեեւ Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ այսպես ասած, «գողական է գնում»’ միայն հայտարարելով, թե իր մեղքը չի ընդունում: Այլ կերպ ասած’ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամաց-կամաց սերտում է քրեական բարքերը»,- գրում է «ժողովուրդը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում