«Հայկական ժամանակ». Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական երկու վճիռներն է կայացրել
10/10/2012 10:10
Նմանատիպ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ հերթական երկու վճիռներն է կայացրել, որոնց հետեւանքով ՀՀ կառավարությունը ստիպված է լինելու պետական բյուջեից եւս 131 հազար 500 դոլար վճարել ՀՀ դատական ատյանների սխալների պատճառով։
«Օրեր առաջ գրել էինք, որ 2007 թվականից այս կողմ, երբ ԵԴ-ն սկսեց քննել Հայաստանից ստացված գործերը, կառավարությունը ստիպված է եղել Եվրադատարանի վճիռների հիման վրա վճարել 266 հազար 500 եվրո։Այսօր արդեն այդ թիվը հասավ 398 հազար եվրոյի»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում