«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը
10/10/2012 10:22
Նմանատիպ
Թեև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մի կողմից չթաքցնելով իր «արժանիքները», մյուս կողմից էլ հերքել էր իրեն Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: Աժ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նադդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի’ զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով, ըստ նրա’ ինքն Աժ փոխխոսնակ է, իսկ ԵԽԽՎ-ում չկա նախադեպ, որ Աժ փոխխոսնակն ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Բայց հիշեցնում է թերթը, որ ժամանակին’ 2003-2008թթ., Տիգրան Թորոսյանը, լինելով Աժ փոխնախագահ, այնուհետև նախագահ, ընդգրկված էր ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում, ավելին, դրա ղեկավարն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում