«Հրապարակ». Ծառուկյանի ժամանակ շահելու մարտավարությունը ձանձրացրել է «սպասող կողմին»
Նմանատիպ
Որքան էլ ԲՀԿ-ն փորձում էր խոսել կառավարության երեսուն տոկոսի, նախարարական վեց պորտֆելների, ինչպես նաև վարչապետի պաշտոնն իրենով անելու դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրանց չորս պորտֆելից ավելի տալ: Ըստ նույն աղբյուրների’ մինչև հիմա Սերժ Սարգսյանը պատրաստ էր Գագիկ Ծառուկյանին կամ նրա թիմակիցներից որևէ մեկին առաջարկել փոխվարչապետի պորտֆելը ևս: Բանն այն է, որ թերթի զրուցակիցները չէին բացառում նախագահական ընտրություններին զուգահեռ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որով Հայաստանը սահուն անցում կկատարեր վարչապետական կառավարման համակարգին, ինչպես արեց Վրաստանը: Սակայն թե այս, թե վերը նշվածների առումով նախագահականի, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այս օրերին լիովին փոխվել է: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների մասով ժամանակային խնդիրները կարող են պատճառ լինել, ապա Ծառուկյանի պահվածքը, խուսափողական ծեքծեքումները, ժամանակ շահելու մարտավարությունը ձանձրացրել է «սպասող կողմին», որտեղ սատարելու հարցի առնչությամբ ասվել է’ հլը տես ես ուզո՞ւմ եմ, որ ինքն իմ կողքը կանգնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում