«Հրապարակ». Ոստիկանությունը զինաթափել է Արզաքանցյանի թիկնապահներին
10/10/2012 10:32
Նմանատիպ
«Հրապարակը» տեղեկություններով, թիկնապահների զինաթափման գործընթացի շրջանակներում նման գործողություն է իրականացվել Տիգրան Արզաքանցյանի թիկնապահների նկատմամբ: Երևանի կենտրոնական փողոցներից մեկից ոստիկանները ոստիկանություն են տարել նախկին պատգամավորին ուղեկցող անձանց: Ուշագրավն այն է, որ ներկաները նկատել են, որ Արզաքանցյանը շարունակում է շրջել Աժ պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում