Ջ. Հեֆերն. «Վ. Օսկանյանի գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»
Նմանատիպ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ է տարածել, որում անդրադառնում է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրմանը:
Պարոն դեսպանը մասնավորապես ասում է. «Երեկ պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:
Ավելին’ անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները’ համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում