Ստյոպա Սաֆարյանն առաջադրվեց

Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին:

Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում