Հայտնի են նաեւ քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները

Մի քանի օր առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է Նոբելյան 111-րդ շաբաթը: Մինչեւ այսօր հայտնի էին դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև ֆիզիկայի ոլորտում դափնեկիրները։ Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը այսօր հայտնի են դարձել նաեւ քիմիայի ոլորտի դափնեկիրները։

Այդքան ցանկալի մրցանակն ստացել են ամերիկացի հետազոտողներ Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան: Նրանք ներդրում են կատարել բջջային ռեցեպտորների ոլորտում: Պարգեւատրվածները ստացել են նաեւ 1.2 մլն դոլար։

Գիտնականներ Սերժ Հարոշն ու Դևիդ Ուայնլենդը, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, ցանկալի մրցանակին արժանանցել են քվանտային ֆիզիկայի ոլորտում կատարած աշխատանքի համար։

Մինչեւ այս շաբաթվա վերջ հայտնի կդառնան նաև գրականության, ինչպես նաև խաղաղության ոլորտի դափնեկիրները։ 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում և Օսլոյում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում