«Ժողովուրդ». Ջհանգիրյանի եղբայրը վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա
11/10/2012 10:22
Նմանատիպ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ’ Հայ ազգային կոնգրեի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը’ նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա’այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար: Լուրը ստուգելու համար «Ժողովուրդը» զանգահարել է Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված է եղել: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ոչ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը’ ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել: Թերթը հիշեցնում է, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու և պարտվել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում