«Հրապարակ». «Անկումներ» են սպասվում նաև Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներին

Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման «անկումներ» են սպասվում նաև նրա ընտանիքի անդամներին: Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նա7 նրա դուստրը’ Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է: Մանյան այս պաշտոնին նշանակվել է 5 տարի առաջ, երբ 22 տարեկան էր ու նոր էր ավարտել Մանկավարժական համալսարանը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում դստեր’ երաժշտական կրթություն չունենալու պատճառով: Բայց դե, Ղուկասյանների ահից աղմուկը շուտ էլ մարեց: Մանյա Ղուկասյանի պաշտոնանկության հետ կապված լուրերը «Հրապարակը» փորձել է ճշտել Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակից, որը նախ նշել է, թե այլևս չի աշխատում քաղաքապետարանում, ապա հավելել, որ նման տեղեկություն չունի: «Այնպիսի տպավորություն է, թե այս կինը միայն հերքման մասով է աշխատում. նախօրեին մեր գրած լուրը հերքելիս, պարզվում է’ դեռ լավ էլ աշխատում էր և «Հրապարակի» հասցեին ափեղ-ցփեղ արտահայտվելու առիթը բաց չէր թողել»,- եզրափակել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում