«Հայկական ժամանակ». Քաղաքական ապահարզան է սպասվում
Նմանատիպ
Այսօր քաղաքական ապահարզան է սպասվում: Իրարից բաժանվելու են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էր թերթը, երեկ պետք է տեղի ունենար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը: Հովհաննիսյանը, հիշեցնում է թերթը, օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելւանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ինքը վայր է դնելու պատգամավորական մանդատը, որից հետո մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Այդ օրերին Քոքոբելյանը Հայաստանում չէր, ԱՄՆ էր մեկնել, և «Ժառանգության» անդամներն ու լքւսսգրողներն անհամբեր սպասում էին, թե ինչ է ասելու ԱԴ նախագահը’ վերադարձից հետո: Մինչ այդ ԱԴ մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որտեղ հերքում էր, թե նման պայմանավորվածություն է եղել: Նախօրեին Խաչատուր Քոքոբելւանը վերադարձել էր ԱՄՆ-ից, և երեկ երեկոյան նա հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ուշագրավ է, սակայն, որ սույն հանդիպումից հետո երկու կողմերն էլ խորհրդավոր լռություն էին պահպանում: «ՀԺ»-ի տեղեկություններով, «Ժառանգությունում» սպասում են, թե ինչ է ասելու Քոքոբելյանը: Իսկ վերջինս, ինչպես թերթին է հաջողվել պարզել, ամենայն հավանականությամբ, այսօր հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարությունը կլինի ապահարզանի մասին: Այսինքն, նախագահական ընտրություններից առաջ այս երկու կուսակցությունների միջև հետագա համագործակցությունը կդադարեցվի: Թե ինչպես այդ ամենը կձևակերպվի, դեռ հստակ չէ: Չի բացառվում, որ ձևակերպումը մեղմ ներկայացվի հանրությանը: Թերթին նաև հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցությունը’ որպես այդպիսին, կպահպանվի: Այսինքն, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով Աժ անցած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս չեն գա, «Ժառանգությունն» էլ, ըստ գործող օրենսդրության, չի կարող նրանց հեռացնել: «Օրերս մենք գրել էինք, որ այս կուսակցությունների միջև հակասություններն այնքան են սրվել, որ հնարավոր է’ առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատները» չպաշտպանեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի: Երեկ ներքին տեղեկություն տարածվեց, որ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները», հավանաբար, հանդես կգան նախագահի սեփական թեկնածուով: Ենթադրվում է, որ այսօր Քոքոբելյանի հայտարարության մեջ դրա մասին էլ կնշվի: Հայտնի չէ միայն, թե ով կլինի նրանց թեկնածուն»,- եզրափակել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում