«168 ժամ». ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել
Նմանատիպ
Ըստ «168 ժամի» տեղեկությունների, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երևանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: Ըստ թերթի աղբյուրների’ Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված նոտարական գրասենյակում: Ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն 3 տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը 1 տարի առաջ’ 2011թ. նոյեմբերին: 2011-ից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ 2011-ից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Նոտարի քննությունների վերջին փուլը Թովմասյանի մոտ հարցազրույցն է, ուստի նրա կինն այդ քննությունը չհանձնելու «շանս»չունի:Ը
Հետևեք մեզ նաև Telegram-ում