«Հայկական ժամանակ». Նիժնի Տագիլում նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին
Նմանատիպ
Նախօրեի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է լավատեղյակ աղբյուրը: Ուշագրավ է, սակայն, որ հերթական այս հանդիպումը գաղտնի է պահվում երկու կողմից էլ: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: «Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու’ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: «Հժ»-ին հայտնի է դարձել նաև, որ բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղի բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը’ բռնաբարության համար: Նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր և այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին’ կողմնորոշվելու համար իրեն տրված մեկ շաբաթվա ընթացքում»,- գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում