«Հրապարակ». Ֆինանսական սկանդալ
Նմանատիպ
ՀՀ Կենտրոնական բանկն իր նախագահ Արթուր Ջավադյանի թիվ 233 Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել ռուսական «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության համար տրված բոլոր թույլտվությունները: Այս նորությունն իսկական շոկ է առաջացրել ռուսական ֆինանսական շրջանակներում, որովհետև հիշյալ օպերատորն ըստ էության մոնոպոլիստ էր Հայաստանում: Համագործակցելով հայկական 7 առևտրային բանկերի հետ’ հենց այս օպերատորի 260 կետերի միջոցով էին մեր հայրենակիցները ՌԴ-ից ՀՀ ուղարկում իրենց աշխատած գումարները: Ընդ որում, ռուսական աղբյուրները նշում են, թե միայն այս տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մոտ 550 մլն տրանսֆերտներից 80 միլիոնն իրականացվել է «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով, ինչի կորուստը ՀՀ իշխանություններին չի ներվի: Ինչ կստացվի արդյունքում’ հայտնի չէ: Բայց որ ռուսներն այս անգամ հակված են պատժել հայերին’ Կրեմլի մակարդակով, ոնց որ թե ոչ թե ակնարկվում, այլ ակնհայտ սպառնալիք է ներկայացվում…
Հետևեք մեզ նաև Telegram-ում